Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրահները

Պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրահները
09.09.2015 | 14:47

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված թվով 315 կանգառասրահները և կանգառանշանները վարձակալությամբ տնօրինում է «Աութդոր էֆեկտ» ՍՊԸ-ն: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, համաձայն վարձակալության պայմանագրի, ընկերությունը պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրաhներն ու կանգառանշանները: «Ընկերության ենթակայությամբ գործում են մի քանի խմբեր, որոնց մի մասն ուսումնասիրում է կանգառների առկա վիճակը, մի մասն զբաղվում կանգառների վերանորոգման աշխատանքներով: Նշված բոլոր աշխատանքների նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ